Իրանի Քիշ կղզում ավարտվել է Ֆաջրի Գավաթ G-1 կարգի մրցաշարը։ Այսօր հավաքականի առաջատար մարզիկ 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճել է ոսկե մեդալ, իսկ Արսեն Գրիգորյանը՝ բրոնզե։

Սերգեյը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն մարզիկ, իսկ հավաքականի մարզիչ Զորայր Մեքինյանը՝ լավագույն մարզիչ։ Թիմային հաշվարկով մեր հավաքականը (1 ոսկե և 1 բրոնզե մեդալներով) գրավեց երրորդ տեղը։

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը հասել է մրցաշարի եզրափակիչ, որտեղ 8։10 հաշվով պարտվել է վրացի Լևանի Կավյարաձեին՝ նվաճելով արծաթե մեդալ։

Աստանայում ընթացող աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնել է Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ: Մեր ընտրանու կազմում հաղթանակներ են տոնել Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում հանդես չեկավ: