ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:

Ըստ Զատուլինի, հարցի հնարավոր կարգավորումը կարող է լինել Արցախյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատգրված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց:

Նա նաև նշել է, որ Արցախի անկախությունն «այլևս անշրջելի է, իսկ մնացածը կարելի է քննարկել»: