Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել է հաղորդված տեղեկությունը, թե քաղաքապետարանը հրաժարվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրության մասին:

«Կայքերից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր քաղաքապետարանը հրաժարվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։

Հայտնում եմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայության որակը բարելավելու՝ ուղևորների անվտանգության, ուղևորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ

Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում»,- գրել է Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելը հարուցել է վարորդների դժգոհությունը, խնդիրը կարգավորվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, մարտի 7-ին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: