«Հայավտոկայարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:

Համբարձումյանը գրել է նաև․

«Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն էս դեպքի հետ, ովքեր ուզում են վախեցնել մեզ կամ խոչընդոտել մեր աշխատանքը Հայավտոկայարան ՓԲԸ-ում, պաշտոնապես հայտարարում եմ՝ վենդետա լինելու ա, բայց իրավական»: