Ներվել է երինջ ներկրած 49 տնտեսվարողի 136 մլն դրամի պարտքը
ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում 136 մլն դրամի պարտք ու տույժ է ներվել 49 տնտեսվարողի:
Նրանք պետական աջակցությամբ ներկրել են տոհմական երինջներ, սակայն կաթի մթերման ցածր գների պատճառով չեն կարողացել ժամանակին կատարել վճարումները՝ հայտնվելով տուգանքների տակ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տնտեսվարողների ընդհանուր պարտքը 1 մլրդ դրամից ավելի է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում