Մարտի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութունը խուզարկություն է անցկացրել Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղում գործող «Խճուղի» ռեստորանային և դրան հարակից հյուրանոցային համալիրներում, հայտնում է Shamshyan.com-ը:

Մարտի 3-ին նախ նշված ռեստորանային համալիրի տարածքում, հետո արդեն համալիրի մուտքի մոտ՝ փողոցում, տեղի է ունեցել խուլիգանական դրդումներով վիճաբանություն, ինչի արդյունքում Կոտայքի մարզում գործող «Արմենիա» պանդոկի 25-ամյա մենեջերը դանակահարվել և տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն: Սենյակներից մեկում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է որսորդական հրացան, փամփուշտներ, դանակներ, այդ թվում՝ գաղտնի փականով: Ըստ աղբյուրի՝ պանդոկը պատկանում է Բալահովիտի գյուղապետին: