2017 թվականին Հայաստանից դեղերի արտահանման ծավալն աճել է 20-25%-ով: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ակնկալվում է, որ դեղերի արտահանման աճի միտումը 2018 թվականին ևս կպահպանվի:

Տեղեկացվել է, որ Հայաստանում իշեմիկ ինսուլտի բուժումը նախկին 11 դեղամիջոցի փոխարեն իրականացվելու է ընդամենը 2 դեղամիջոցով, արդյունքում՝ բուժման համար օրական ծախսվող 20.000-25.000 դրամի փոխարեն կպահանջվի 2500-3000 դրամ:

Նախարարությունում օպտիմալացման արդյունքում 2017-ին տնտեսվել է 1,6 մլրդ դրամ և ազատվել մոտ 40.000 քմ տարածք: