ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Արհեստների և արվեստների կենտրոնոմ» կանցկացվեն հագուստի մոդելավորման, հելյունագործության և կարպետագործության անվճար դասընթացներ
Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ, հրավիրում է Տավուշի մարզի գյուղական համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Արհեստների և արվեստների կենտրոնում» անվճար ուսանել հագուստի մոդելավորում, հելյունագործություն և կարպետագործություն։ Ուսուցումը կտևի 2 ամիս, առաջին երկամսյակի համար կընտրվի 15 մասնակից։
Գրանցման և մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 099-16-28-66 կամ 093666242 հեռախոսահամարներով կամ այցելել՝
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Ուսանողական 1, Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն։
Դիմելու վերջնաժամկետը 16/03/2019
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում