Կատալոնական «Բարսելոնան» կերկարաձգի պայմանագրի ժամկետը Սերխիո Ռոբերտոյի հետ: Այս մասին հայտնում է «Marca»-ն:

Այս պահին բանակցությունները գտնվում են վերջին փուլում: Նոր պայմանագիր կնքելու մաիսն կհաղորդվի առաջիկա օրերին: Ըստ նոր համաձայնագրի` իսպանացին «կապտանռնագույնների» կազմում կարող է մնալ մինչև 2021 թվականը:

Ներկայիս դրությամբ Ռոբերտոյի հրաժարագինը կազմում է 40 մլն եվրո: «Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում են նոր հրաժարագին սահմանել, որը կկազմի 400 մլն եվրո: