Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել ու հետաձգվել է 42 չվերթ:

Մասնավորապես, երևանյան ժամանակով ժամը 09:35-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 11, «Դոմոդեդովո»-ում՝ 8, իսկ «Շերեմետևո»-ում՝ 16 չվերթ: Հայտնի է, որ չվերթների չեղարկում գրանցվել է միայն «Դոմոդեդովո» օդանավակայանում (7 չվերթ):

Ներկայում Մոսկվայում խիտ մառախուղ է ու թաց ձյուն է տեղում:

Ավելի վաղ՝ մարտի 10-ի առավոտյան, մայրաքաղաքի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել էր 25 չվերթ: