Մարտի 11-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մարտի 12-ին Արցախում կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ մանրամասներ նիստի, դրա օրակարգի վերաբերյալ հայտնի չեն: