ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

«Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է մեկ ռուս ՌԴ քաղաքացի»։