Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-ին մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Սուրեն Ղամբարյանը ծնվել է 1987 թ., ապրիլի 16, Երևանում:

2002-2004թթ. սովորել է ՀՊԱՀ հենակետային վարժարանում, 2004-2008թթ ավարտել է ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետը։ 2009-2011թթ. ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (մագիստրատուրա)։

2009-2011թթ. եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ

2011-2013թթ. եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական

2013-2018թթ եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության-տեսչության բաժնի պետի տեղակալ: Ամուսնացած է, ունի երկու երեխա: