ՌԴ կառավարությունը հաստատել է 7 թեկնածուից կազմված ցանկը՝ Зарубежнефть ընկերության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նրանք բոլորն ընդգրկված են խորհրդի գործող կազմում: Տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերը, տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, էներգետիկայի նախարարության վարչության տնօրեն Ալեքսանդր Գլադլովը, Зарубежнефть-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը և Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը:

Зарубежнефть ընկերությունը դիվերսիֆիկացված նավթագազային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսաստանում հոլդինգին է պատկանում երկրաբանական հետազոտությունների, ածխաջրածնի արդյունահանման 13 արտոնագիր: Բացի դրանից, ընկերությունն արդյունահանման աշխատանքներ է իրականացնում Վիետնամում: