Գրող, հրապարակախոս, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, մոտ 20 տարի Հայաստանից հեռացած և միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրավիրում ու պահանջում եմ պատկան մարմինների ուշադրությունը հետևյալ փաստին. այն է, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր պարբերաբար հրապարակում են նամակներ Վանո Սիրադեղյանի անունից, ինչին հասարակության որոշ շերտեր հավատում են։ Այնինչ, ես վստահ եմ, որ դրանք կեղծ են, իրենց մեջ վտանգ են պարունակում ու միտված են նրա անունը շահարկելու, իրենց հետագա վտանգավոր անհասկանալի քայլերի իրագործմանը։ Կրկին պահանջում եմ իրավասու մարմիններին՝ հետևողականորեն արգելել նմանատիպ օգտատերերի ձեռքով, բայց Վանոյի անունով ներկայացվող նամակների հրապարակումը կայքերում և Ֆեյսբուքում»։