Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս 2 ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: