Ավետիկ Մուրադյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից
Ավետիկ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Ավետիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում