Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կառավարության ներկայացուցիչն ասում է՝ «Լիդիան»-ն իրենց հանկարծակիի է բերել միջազգային արբիտրաժ դիմելու գործընթաց սկսելով։ Հա էլի, շատ հանկարծակի է՝ հուլիսից այդ մասին հայտարարվում է, Կառավարությունն էլ խնդիրը լուծելու ուղղությամբ մատը մատին չի տվել, բայց ստուգումների համար բյուջեից մոտ 400 հազար ԱՄՆ դոլար է դուրս գրել։ Փաստորեն՝ ոչ միայն ձմռանն է ձյունն անսպասելի գալիս»։