Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան երկու տարվա ընթացքում կստեղծեն համատեղ էքսպեդիցիոն կորպուս 10 հազար զինծառայող թվակազմով: Հունվարի 18-ին այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքերին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք համաձանեցինք, որ բրիտանա-ֆրանսիական համագործակցությունը նախկինի պես վճռական նշանակություն ունի Եվրոպայի պաշտպանության համար, և որ մենք միասին կշարունակենք լիամասշտաբ դեր խաղալ այս աշխարհամասի անվտանգության ամրապնդման բնագավառում:

Եվ այսօր մենք կարող ենք հավաստել, որ բրիտանա-ֆրանսիական համատեղ միացյալ էքսպեդիցիոն զորքերը մինչև 2020 թվականը պատրաստ կլինեն այն բանին, որ արագորեն և արդյունավետորեն մինչև 10 հազար զինծառայողներ կծավալեն ցանկացած սպառնալիք հաղթահարելու համար»,- հայտարարել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: