«Արցախի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա մարտի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 88.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Այս մասին գրում է «Արցախպրեսս»ը՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով: