Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վրաստանի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Սալոմե Զուրաբիշվիլին եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Ցեղասպանության մասին վկայող նյութերին. գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Վրաստանի նախագահին ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: