Ռուս լրագրողները հնարավոր է չկարողանան լուսաբանել Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները։ Այս մասին գրել է Իզվեստիան՝ հղում անելով Գերագույն ռադայում աղբյուրին։ Նա պատմել է, որ ԶԼՄ-ների հավատարմագրումը կատարվում է ընտրողաբար։

Երկիր հաստատ չեն թողնում լրագրողների, որոնք, ուկրաինացի պատգամավորների խոսքերով, քարոզում են Մոսկվայի դիրքորոշումը։ Որոշ տվյալներով, Կիևում արդեն կա հատուկ ցուցակ, որում այն անձինք եք, որոնց ներկայությունը Ուկրաինայում ցանկալի չէ։

«Վեստի․ռու»-ի հաղորդմամբ, Ռադայի ընդդիմադիր պատգամավորները նման որոշումը համարել են ժողովրդավարական բոլոր սկզբունքներին դեմ։