Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանին միջազգային ֆեդերացիան ընդգրկել է 2016-2017 թվականների բարձր դասի մարզիկների ցանկում: Հայ մարմնամարզիկը շքանշան է ստացել միջազգային ֆեդերացիայի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական էջը:

Դավթյանը 2016 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (հենացատկ): Նույն տարում նա մասնակցել է Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին:

2017-ին Արթուրը հաղթել է միջազգային մրցաշարերում ու նվաճել տարբեր հարգի մեդալներ: Նա առաջին հայ մարմնամարզիկն է, որն անկախ Հայաստանի տարիներին աշխարհի առաջնությում բազմամարտում անցել է եզրափակիչ (2017 թ.):

Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում հայտնվում են աշխարհի առաջնության եզրափակչում հանդես եկած մարզիկները: Արթուր Դավթյանը Հայաստանի չորրորդ մարմնամարզիկն է, ով արժանացել է այդ շքանշանին:

Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում Հայաստանից ընդգրկվել են նաև Նորիկ Սարգսյանը (1996 թ.), Հարություն Մերդինյանը (2010 թ.) և Վահագն Դավթյանը (2015 թ․)։