Ռուսաստանի Սենատը հավանություն է տվել ավելի վաղ Պետդումայում ընդունված օրենքներին, որոնցից մեկը պատիժ է նախատեսում համացանցում կեղծ տեղեկություններ տարածելու, մյուսը՝ իշխանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Օրինախախտները կարող են խոշոր տուգանքներ վճարել կամ ազատազրկվել՝ մինչև 15-օրյա ժամկետով։ Այս մասին գրում է Ազատություն լրատվական կայքը:

Իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունները պնդում են, թե սա հերթական մահակն է Ռուսաստանում՝ իշխանության քննադատներին լռեցնելու համար:

Օրինագծերը այժմ ուղարկվել են Կրեմլ՝ նախագահի Պուտինի ստորագրությունը ստանալու: