Աբովյանի պետական քոլեջում այսօր դասադուլ է եղել ջեռուցման բացակայության պատճառով
Աբովյանի պետական քոլեջում դասադուլ է հայտարարվել: Սովորողները երկրորդ դասից հետո հրաժարվել են մասնակցել դասերին ջեռուցման բացակայության և ցրտի պատճառով:
Ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց. «Արդեն երկար ժամանակ է՝ Աբովյանի պետական քոլեջը չի ջեռուցվում: Ուսանողները այսօր որոշեցին դասադուլ անել: Ուսանողներից մեկին՝ կազմակերպչին, տնօրենի քոլեջից հեռացնելու սպառնալիքից հետո ամբողջ ուսանողությունը ոտքի կանգնեց»:
Աբովյանի պետական քոլեջի տնօրեն Գևորգ Սողոմոնյանից չի ցանկացել զրուցել լրագրողների հետ։
Կրթության և գիտության նախարարություն դիմելով, ԿԳՆ մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, որը դեռ տեղյակ չէր Աբովյանի քոլեջում տեղի ունեցածի մասին, տնօրենի հետ կապ հաստատելուց և պարզաբանումներ ստանալուց հետո պատասխանեց, որ ջեռուցման սարքավորումը շահագործվում է սակայն, անսարք վիճակում է։ Նա խոստացավ, որ շուտափույթ կերպով այդ հարցը կլուծվի, և ոչ ուշ քան դեկտեմբերի 1-ից ջեռուցում կապահովվի քոլեջում։