Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից», - ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ 2018թ-ի հունիսին Դավիթ Փախչանյանն ազատվել էր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից: Նա ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ և պաշտպանության փոխնախարար էր նշանակվել Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016թ-ի հունիսին: Դավիթ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրենը: