Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովը տարածել է հայտարարություն Հայաստանի պետական սահմանը հատած ադրբեջանցու մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, 1986թ ծնված Էլվին Իբրահիմովը Ղազախի շրջանի Յուհարի գյուղի բնակիչ է, իբր մոլորվել է ու գնացել հակառակ՝ Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի ուղղությամբ։

Նշվում է, որ նա ստացել է վնասվածքներ, միջազգային կազմակերպությունը հաստատել է նրա վնասազերծման փաստը։ Ըստ հանձնաժողովի, ադրբեջանցի տղամարդը գրանցված է եղել Ղազախի հոգեբուժական շրջանային հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վնասազերծած սահմանախախտի կյանքին վտանգ չի սպառնում։

ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։