Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ներկայացուցիչների առջև, հավաստիացրել է, որ ընդհանուր զինապարտության վերաբերյալ իր նախընտրական ծրագրի կետը կատարվելու է «իր հերթին»։

«Ես ցանկանում եմ հավաստիացնել յուրաքանչյուրին, որ այն կմտցվի իր հերթին, այն կառավարելու են դրա հետ կապված բոլոր նախարարությունները, այլ ոչ միայն պաշտպանության նախարարությունը: Այդ նախաձեռնությունն առանձին ֆինանսավորում է ունենալու, և այն ոչ մի կերպ չի ազդի (2019-2025 թվականների) ռազմական պլանավորման մասին օրենքի վրա»,-հայտարարել է Մակրոնը:

Տուլոնի ռազմաբազայում Մակրոնի ելույթը հեռարձակվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական Periscope-ում: