Մարտի 17-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոն» /նախկին ՄԻԿԱ/ մարզադահլիճում տեղի ունեցավ Մարտական սամբոյի Հայաստանի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի ուժեղագույն սամբիստների:

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը մայիսի 16-20 կմասնակցի Իսպանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը:

Ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին․

52 կգ քաշային կարգ
1. Ջոն Բալայան-Արցախ
2. Արմեն Ռազգոյան-Աբովյան քաղաք, /Խոջայան ակումբ/
3. Դավիթ Գաբրիելյան-Արցախ

57 կգ քաշային կարգ
1. Վահագն Հովսեփյան-Աբովյան
2. Պողոս Բադալյան-Երևան /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
3. Հարություն Սարգսյան-Աբովյան
3. Արմեն Մնացականյան-Արցախ

62 կգ քաշային կարգ
1. Արման Նիազյան-Տավուշի մարզ, գ. Սևքար
2. Կարեն Իսախանյան-Արցախ
3. Մայիս Ներսիսյան-Երևան /Կրավ Մագա ակումբ/
3. Համլետ Սուքիասյան-Աբովյան

68 կգ քաշային կարգ
1. Վաչիկ Վարդանյան- Երևան /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
2. Սերգեյ Կարապետյան-Արցախ
3. Մհեր Մերջանյան-Վանաձոր
3. Գևորգ Ապրեսյան-Արցախ

74 կգ քաշային կարգ
1. Մավրիկ Նասիբյան-Արցախ
2. Սարգիս Վարդանյան- Աբովյան քաղաք, /Խոջայան ակումբ/
3. Արման Հարությունյան-Արցախ
3. Սամվել Սարգսյան-Եղվարդ

82 կգ քաշային կարգ
1. Թաթուլ Ավագյան-Արցախ
2. Դավիթ Պետրոսյան-Արցախ
3. Արթուր Մելիքբեկյան-Իջևան
3. Վլադիմիր Անդրեասյան- Երևան /Կրավ Մագա ակումբ/

90 կգ քաշային կարգ
1. Ավետիք Պողոսյան-Աբովյան
2. Հակոբ Օրդանյան-Երևան /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
3. Վրեժ Պլուզյան-Վանաձոր

100 կգ քաշային կարգ
1. Արման Ավանեսյան-Արցախ
2. Գոռ Գյունաշյան-Երևան /Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ/
3. Կարեն Ավետիսյան- Երևան /Կրավ Մագա ակումբ/

+100 կգ քաշային կարգ
1. Էրիկ-Գոռ Համզոյան-Արցախ
2. Արեգ Ղազարյան-Արցախ
3. Սահակ Պետրոսյան-Երևան
3. Արման Գաբրիելյան-Վանաձոր

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները ստացան համապատասխան կարգի մեդալներ, դիպլոմներ, դրամական պարգևներ:
Պարգևատրումները կատարեցին ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, Արմեն Փաշինյանը, Դինամո ընկերության նախագահ Արմեն Մկրտչյանը, Արցախում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչ Էռնեստ Միրզոյանը, ՀՀ ՊՆ ֆիզպատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Մայիլյանը, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ Արման Հովհաննիսյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնախմբի նախագահ Էդուարդ Ասլանյանը, Հայաստանի սամբոյի հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը: Վերջիններիս՝ սամբո մարզաձևը կարևորելու, հանրահռչակելու և տարածելու գործում ունեցած ավանդի համար շնորհակալագրերով պարգևատրեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Վլադիկավկազում ավարտին մոտեցող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անի Հովսեփյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:

Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին և նվաճեց չեմպիոնի կոչումը: