Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ղրիմը վերադարձնելու համար։ Այս մասին գրում է РИА «Новости»-ն:

Նա հայտարարել է, որ Կիևը երբեք չի գնա որևէ գաղտնի պայմանավորվածության.

«Եվ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է արագ՝ ընտրություններից անմիջապես հետո»: