Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իրականացնելու է Հայաստանի ուռուցքաբանական կարողությունների գնահատում։

Վիեննայում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության impact առաքելությունների պատասխանատուներ Բեատրիս Լահուպի և Արսեն Յուրիչի հետ, որի ժամանակ էլ քննարկվել է հարցը:

Կողմերը քննարկել են առաջիկայում սպասվող ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Հայաստան, քննարկվել են նաև համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները: