«Գրանդ Հոլդինգը» բացել է իր աշխատակիցների համար նախատեսված բնակելի շենքը: Գաղափարն ու նախագիծը երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանինն էր, իսկ կյանքի են կոչել նրա որդիները` «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները: Նախաձեռնության նպատակն է լուծել «Գրանդ Հոլդինգի» կազմում ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրները:

«Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը եկամուտ չեն հետապնդել: Նորակառույցում բնակարանները տրամադրվել են ինքնարժեքով, առանց կանխավճարի և տոկոսադրույքի: Բնակիչները բնակարանի գումարը պետք է մարեն 12 տարվա ընթացքում:

Ամսավճարը փոքր գումար է կազմում: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքը սկսել են կառուցել 2015թ-ի ապրիլին և ավարտել` 2018թ-ի մայիսին: Վերջին մեկ տարվա ընթացքում, բնակիչների ցանկությամբ, բնակարանների մեծ մասում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Շենքում առկա է մեկից չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Այն ունի 17 հարկ, որից 13-ը բնակելի հատվածն է, իսկ մյուս 3 հարկը ծառայում են որպես ավտոկայանատեղի: Կից կառուցվել է խաղահրապարակ:

Շենքի շինարարության համար «Գրանդ Հոլդինգը» ծախսել է մոտ $7 մլն:

Արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները և բարձրաստիճան այլ անձիք: