Հայ 8 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
Սկոպյեում մարտի 18-ին մեկնարկում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ:
Մակեդոնիայի մայրաքաղաքում հանդես կգան գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: Առաջնությունն ունի 357 մասնակից, այդ թվում՝ 142 գրոսմայստեր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում