Ստամբուլի Արնավութքյոյ վարչական շրջանում գտնվող քիմիական գործարաններից մեկում դեռևս անհայտ պատճառներով խոշոր հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել օգնական ուժեր Ստամբուլի մի շարք այլ շրջաններից, այդ թվում և հայաշատ Շիշլիից։

Ստամբուլի քաղաքապետարանի տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան, դեպքի վայր են ժամանել 40 հրշեջ մեքենա: