Պայթեցման աշխատանքներ են իրականացվելու Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 19-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով ժամը 13:00-19:00 ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում