ԱՄԷ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դաշգին Շիկարովը յուրացրել է Ադրբեջանի կառավարության կողմից Աբու Դաբիի կառավարիչ Խալիֆ Իբն Զայդ Ալ Նախայանիի համար, որպես նվեր, ուղարկված սև խավիարը։

Խոսքը սև խավիարի տասը տարաների մասին է, փոխանցում է:

Բացի այդ, ներկայում ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանությունում աշխատում է հատուկ հանձնաժողով, որը հետաքննում է կես միլիոն դոլարի անհետացման փաստը։ Կասկած կա, որ այդ գումարը նույնպես յուրացվել է։ Դաշգին Շիկարովը նախկինում ղեկավարել է Պակիստանում և Աֆղանստանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունները։ ԱՄԷ-ում դեսպան նա նշանակվել է 2016թ․ հունվարին։

Նշենք, որ սա ադրբեջանա-էմիրաթական հարաբերություններում առաջին ամոթալի միջադեպը չէ։