ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում ներկա պահին 89 ներդրումային ծրագիր կա՝ $2.7 մլրդ ծավալով:

«Այդ ծրագրերից 42-ը՝ $774 մլն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

2019թ-ի փետրվարին 2018թ-ի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100%-ով:

«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30%-ով ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է»,- ասել է նա: