Մարտի 16-ին մեկնարկել է Խորվատիայի Օսիեկ քաղաքում հրաձիգների Եվրոպայի առաջնությունը:

13 լավագույն հայ հրաձիգները գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնել են Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ մարզիկները մասնակցելու են երեք զենքատեսակից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ: Ստորև ներկայացված են Հայաստանը ներկայացնող 13 մարզիկները և նրանց կրակի ժամանակացույցը (Խորվատիան Հայաստանից ետ է 3 ժամ):

Երեկ՝ մարտի 18-ին, ատրճանակ ձևի մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ հորիզոնականը՝ ընդհանուր հաշվով հավաքելով 747 միավոր: Մարտի 18-ին վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհի: Նրանք պայքարել են անհատական և թիմային պայքարում: Անհատական՝ Լիլիթ Մկրտչյան /541 միավոր 7-րդ տեղ/, Գոհար Հարությունյան/535 միավոր 10-րդ տեղ / և Արուսյակ Գրիգորյան/531 միավոր 11-րդ տեղ /:

Միասին հավաքելով 1607 միավոր վազող թիրախ ձևի խառը վազք վարժությանն Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում գրավել են 3-րդ հորիզոնականը:

Արդյունքները գոհացնող էին, սկիզբը՝ խոստումնալից: Առաջին իսկ օրվանից հայ մազիկները նվաճեցին մեդալ: Նարե Գաբրիելյանը և Գոհար Հարությունյանն առաջին անգամ էին մասնակցություն ունենում միջազգային մրցաշարում, և արդեն իսկ ցույց տվեցին բարձր արդյունքներ:

Մարտի 16-17-ը «Երևանի մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն»-ում կայացել է մարտական սամբոյի Հայաստանի առաջնություն, որտեղ հայ մարզիկները գրավել են մրցանակային տեղեր:

Նշենք, որ մրցաշարին Հայաստանից և Արցախից մասնակցել են ավելի քան 100 մարզիկ։

Արցախի սամբոյի ֆեդերացիայի սաներ Ջոն Բալայանը 52կգ քաշային կարգում, 74 կգ -ում՝ Մավրիկ Նասիբյանը՝ և 82 կգ-ում՝ Թաթուլ Ավագյանը գրավել են առաջին մրցանակային տեղեր՝ արժանանալով ոսկե մեդալների և պատվոգրերի։ Տարբեր քաշային կարգերում վեց մարզիներ զբաղեցրել են երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր: