ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի հրամանով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում մարտի 15-ին վերաբացվել է «Ա.03.02 Աստղաֆիզիկա» մասնագիտական խորհուրդը:

Աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այն կզբաղվի թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտպանությամբ: Խորհդի կազմում ներկայացված են ֆիզ-մաթ գիտությունների 7 դոկտորներ և 4 թեկնածուներ։ Խորհրդի նախագահն է Տիգրան Մաղաքյանը, նախագահի տեղակալը՝ Արեգ Միքայելյանը, գիտական քարտուղարը՝ Ելենա Նիկողոսյանը։

Նախկինում ևս (1977թ) ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում գործել է մասնագիտական խորհուրդ «Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն» մասնագիտությամբ, որտեղ թեկնածուական և դոկտորական թեզեր են պաշտպանել բազմաթիվ գիտաշխատողներ ինչպես նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից, այնպես էլ մի շարք արտասահմանյան երկրներից:

Մասնագիտական խորհրդի վերաբացման հիմք է հանդիսացել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի դիմումը։