ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարևոր միջոցառմանը»,- նշել է նա:

ՀՀ վարչապետը նաև հրապարակել է մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի մասին իրազեկող հոլովակ:

2019թ. մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը: