Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցն Է»:

Այդ մասին, ինչպես հայտնել Է CTK լրատվական գործակալությունը, նա ասել Է Կառլովարի երկրամաս ուղևորության ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների հետ մարտի 19-ին կայացած հանդիպմանը:

«Ինչո՞ւ են թուրքերը հարձակվում քրդերի վրա: Որովհետև նրանք «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցներն են»,- հայտարարել Է նախագահը՝ պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին:

«Դա նշանակում Է, որ հենց Թուրքիան Էր, չնայած այն բանին, որ նա ՆԱՏՕ-ի անդամ Է և ցանկանում Է անդամակցել Եվրամիությանը, որում, քիչ հավանական Է, որ կընդունվի, որպես միջնորդ հանդես գալիս «Իսլամական պետության» մատակարարման լոգիստիկական գործողություններում, երբ (այդ ահաբեկչական կազմակերպությունը) բռնազավթել Էր Սիրիայի և Իրաքի զգալի մասը: Դա, օրինակ, նավթի դուրսբերումն Էր ահաբեկիչների զավթած տարածքից և այլ բաներ»:

Զեմանի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի իսլամացման քաղաքականություն Է վարում:

«Դա արդեն Աթաթյուրքի աշխարհիկ պետությունը չԷ, այլ մի պետություն, որն իսլամական գաղափարախոսություն Է դավանում, իսկ դրանից տրամաբանորեն հետևում Է, որ այն մոտ Է կանգնած իսլամական արմատականներին»,- հավելել Է Զեմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: