ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հպարտ եմ տեղեկացնել, որ մեր երկիրը իր պատմության մեջ առաջին անգամ թեկնածու է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար (53 երկիր)։ Պարոն Թաթուլ Հակոբյանը ունի անհրաժեշտ բոլոր գիտելիքները, հմտությունները և փորձը մեր տարածաշրջանի համար այդ կարևոր կառույցը ղեկավարելու համար»։