«ԱԳԼՃԿ-ների հասարակական զուգարանները վերանորոգվում են»․ Սուրեն Պապիկյան
Նախարարությունը համակարգում է ԱԳԼՃԿ-ներում հասարակական զուգարանների բարվոք վիճակի բերելու խնդիրը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանի խոսքով՝ հիմա դրանց վերանորոգման աշխատանքներ են կատարվում, հայտնում է Aysor.am-ը:
«Սա զբոսաշրջության, և ընդհանրապես, զբոսաշրջիկի աչքերով մեր երկրի մասին կարծիք կազմելու համար էական նշանակություն ունի, որովհետև 99 տոկոսով սրանք գտնվում են ոչ բարվոք վիճակում` չնայած տնտեսվարողները պարտավոր են ունենալ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ», - ասել է նախարարը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում