$5 մլն-ի ներդրում է կատարվել Լոռիում ջրի գործարան ստեղծելու նպատակով
Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է $5 մլն-ի ներդրում կատարել՝ ջրի արտադրության գործարան հիմնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը նշել է, որ Լոռու մարզում 50-ից ավելի ներդրումային ծրագիր է ներկայացվել՝ զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում