2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշները. լուսանկարներ
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձևում 15 մրցաձևում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երկայացնում է Փհենչհան-2018-ի խորհրդանիշերը.
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տարբերանշանը (լոգոտիպ) ստեղծելիս օգտվել են կորեական այբուբենից: Օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին բաղաձայնը:
Փհենչհան 2018-ի ջահը 700 մմ երկարություն ունի, որը ներկայացնում է այդ քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից (700 մ): Ջահի հիմնական գույներն են սպիտակն ու ոսկեգույնը:
Փհենչհան-2018-ի թալիսմանը ստեղծելիս ոգեշնչվել են սպիտակ վագրով, որն այդ երկրի խորհրդանիշն է: Թալիսմանի անունը Սուհորան է (Soohorang):
2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները կշռում են 493-586 գրամ և արտացոլում են հարավկորեական ավանդույթներն ու մշակույթը: