Գեղասահքի ԵԱ. Հայաստանի պարային զույգը զբաղեցրեց 19-րդ տեղը
Մոսկվայում ավարտվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում կամավոր ծրագրով հանդես են եկել պարային զույգերը:
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը վաստակեց 79.53 միավոր (եզրափակիչ մտած 20 զույգերի մեջ 18-րդ հորիզոնական): Կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում մեր զույգը 131.30 միավորով զբաղեցրեց 19-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոն դարձավ Գաբրիելա Պապադակիս/Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա, 203.16) երկյակը: Երկրորդ տեղում է Եկատերինա Բոբրովա/Դմիտրի Սոլովյով (ՌԴ, 187.13), երրորդում՝ Ալեքսանդրա Ստեպանովա/Իվան Բուկին (ՌԴ, 184.86) զույգը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում