Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 22-23 սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26 ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 22-23 սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում