Գիտնականները հրապարակել են հրաբխային թագավորության քարտեզը, որը նման է Մորդորի քարտեզին՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպից, փոխանցում է My Planet-ը:

Ավստրալիայից դեպի հարավ ծովի տակ թաղված ստորջրյա հրաբուխների տարածքը հայտնաբերվել է ավստրալական Ադելաիդայի համալսարանի, Շոտլանդիայի Աբերդինա համալսարանի և CSIRO-ի գիտնականների կողմից: Խորքային կառուցվածքների չափագրման համար թիմը սեյսմիկ զոնդավորման 3D մոդելավորում է օգտագործել:

Հատակային նստվածքների տակ՝ 250 մետր խորության վրա, 26 հրաբուխ է հայտնաբերվել: Հին հրաբուխներից որոշները հասնում են 625 մետր բարձրության և շրջապատված են մի քանի լավային ալիքներով: Նախկինում նման մարմիններ գիտության մեջ չեն հայտնաբերվել:

Գիտնականների խոսքով՝ այս հրաբուխները ձևավորվել են 50-44 մլն տարի առաջ, և ըստ լավային նստվածքների կառուցվածքի, որոնց մակարեսի երկարությունը 34 կմ, իսկ լայնությունը 15 կմ է կազմում՝ վերջին ժայթքումը տեղի է ունեցել 35 մլն տարի առաջ:

Լավային հոսքերը ժամանակի ընթացքում բլուրների, անդունդների և սուր ժայռերի են վերածվել՝ տարածքը նման դարձնելով Մորդորի քարտեզին՝ Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպից: