Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանամերձ որոշ մարդիկ ու լրատվամիջոցներ կարծես սկսում են անթաքույց կերպով սպառնալ երկրի վարչապետին: Թե բա` «զգուշացիր քո շրջապատից», «Վազգենի շրջապատն իր գլխին պատուհաս էր դարձել» և այլն: Գառնիկ Իսագուլյաններին խորհուրդ կտամ հանգիստ նստել տեղներն ու սպասել իրենց բախտին, քանի որ վստահաբար իրենց դուռն էլ է շուտով թակելու արդարադարտությունն ու որքան շուտ գիտակցեն դա, այդքան արդարադատության բնույթն ավելի անցումային կլինի...»: