«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» Հասարակական կազմակերպության վերլուծական խումբը հայտարարություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին պաշտոնական այցը Իրան դարձել է Հայաստանի նոր իշխանությունների կարևոր արտաքին քաղաքական քայլերից մեկը: Հայաստանն ու Իրանը ավանդաբար սերտ կապի մեջ են եղել միմյանց հետ: Հետխորհրդային ամբողջ շրջանից մինչ այս օր այդ պետությունները համագործակցում են միմյանց հետ՝ չնայած բազմաթիվ հակասություններին, սկսած կրոնից և պատմությունից վերջացրած աշխարհաքաղաքական շահերով: Հայաստանի նոր ղեկավարությունը մտադիր է, ինչպես նշված է կառավարության ծրագրում, «զարգացնել հատուկ բարիդրացիական հարաբերություններ Իրանի հետ»:

Կարելի է պնդել, որ Երևանն ու Թեհրանը միմյանց հետ հարաբերություններում հետապնդում են պրագմատիկ դիրքորոշում: Նրանք հասկանում են, որ այդ հարաբերությունների բարձր մակարդակից է կախված Անդրկովկասի կայունությանը:

Միևնույն ժամանակ, վերջին շրջանում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները ակտիվացել են: Ավելին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում կա տարածաշրջանային համագործակցության գործընթաց Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև: Այդ հարաբերության խորացումը կարող է հանգեցնել Հայաստանի դուրսբերմանը տարածաշրջանի խոշոր տրանսպորտային, վառելիքային և էներգետիկ նախագծերից:

Այս իրավիճակում բնական է, որ Երևանը որոշակի բնագավառներում Իրանի հետ համագործաքցելու ցանկություն ունենա, որպեսզի, բացի այդ,հետ չմնա փոփոխվող աշխարհատնտեսական իրավիճակից: Ելնելով Փաշինյանի իրանյան այցի արդյունքներից՝ խոսքը է գնում, մասնավորապես, էներգետիկայի մասին: Կողմերը քննարկեցին «գազ - էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շարունակմանն առնչվող հարցեր, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման գործնական քայլերը, ինչպես նաև Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Ավելի կոնկրետ խոսվեց համագործակցության սկսման մասին Թեհրանի, Երևանի և Թբիլիսիի միջև՝ իրանական գազի արտահանման տարանցման մասին Վրաստանի տարածք: Նիկոլ Փաշինյանը իր երկրի պատրաստակամություն է հայտնել դառնալ տրանզիտ տարածք և աշխատել էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ. «Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր է ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և ավելի լայն համատեքստում»: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է մեծացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները, ինչպես նաև այդ վառելիքը Հայաստանով արտահանել Վրաստան: Ակնհայտ է, որ երկու ղեկավարները լավատեսությամբ են նայում այս հեռանկարին:

Հայ պաշտոնյաների խոսքերով, ապրիլին Թեհրանում նախատեսվում է Իրանի, Հայաստանի և Վրաստանի, Իսլամական հանրապետության, ինչպես նաև Ռուսաստանի հետ գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ հանդիպում: Մոսկվայի մասնակցությունը բացատրվում է այն փաստով, որ «Գազպրոմը» Իրան - Հայաստան գազամուղի հայկական հատվածի սեփականատերն է: Բացի այդ, այս ընկերությունը Ռուսաստանից Հայաստան (Վրաստանի տարածքով) «կապույտ վառելիքի» մենաշնորհային մատակարարն է:

Ակնհայտ է, որ Երևանը շատ մեծ հույսեր է կապում այս ծրագրի իրականացման հետ, քանի որ դրանով առաջին հերթին Անդրկովկասում իր աշխարհաքաղաքական դերը կաճի, երկրորդը՝ պետական գանձարանը շատ գումար կստանա, և երրորդ, Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր գազի մատակարարումը:

Հայաստանը այսօր հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության միակ անդամ պետությունը, որն ունի Իրանի հետ սահման: Եվ այս համատեքստում, 2018թ. Թեհրանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրված հայ-իրանական սահմանի վրա ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կարող է ունենալ հերանկարներ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նույնիսկ ԵՏՏՄ-ում Երևանի նախագահության ընթացքում:

Միևնույն ժամանակ, Հայաստանի և Իրանի մասնակցությամբ համատեղ և տարածաշրջանային նախագծերի իրականացմանը կարող են խոչընդոտել ոչ միայն անբավարար ֆինանսական ռեսուրսներն ու փոքր ներդրումային շահերի բացակայությունը, այլ նաև ԱՄՆ-ի կողմից շարունակվող ճնշումը Իրանի վրա: Անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի Երևան կատարած այցի ժամանակ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է միանալ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, բացատրելով, ինչպիսի ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար լավ հարաբերությունները տարածաշրջանային գործընկերոջ հետ: Բոլթոնի արձաքանքը կոշտ էր.

«Հայաստանի և Իրանի միջև սահմանը խնդիր կդառնա»: Մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը նույնպես չի բացառել այդ հնարավորությունը.

«Հայ-Իրանական սահմանը կարող է դե-ֆակտո փակվել Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պատճառով»:

Օրերս հայկական լրատվամիջոցները, հղում անելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (АНКА) գործադիր տնօրեն Արամ Գամպարյանի ֆեյսբուկյան Էջին, հրապարակել են մի հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ ԱՄՆ պատրաստվում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիռարել: Սակայն, հաշվի առնելով, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ-ում ամենաազդեցիկ հայկական երկու լոբբիստական կազմակերպություններից մեկն է, այս ուղերձը կարող է համապատասխանել իրականությանը: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հավանականության մասին սկսեցին խոսել Նիկոլ Փաշինյանի Իրան այցից անմիջապես հետո:

Ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման հեռանկարը իրականանա, Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Անցյալ տարի Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հայտարարել է.

«Հայաստանը ունի իր ազգային և պետական շահերը, այն հենված է, հենվում է և կշարունակի ապավինել այդ շահերը: Թող ոչ ոք չկասկածի, որ մենք կառուցում ենք մեր քաղաքականությունը մեր շահերից ելնելով... Դա ակտուալ է բոլորի հետ հարաբերութնների՝ ԱՄՆ, Իրան, Ռուսաստան»: